Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Թշնա­մին Ստե­փա­նա­կեր­տից ըն­դա­մե­նը 2,5 կմ է հե­ռու

Թշնա­մին Ստե­փա­նա­կեր­տից ըն­դա­մե­նը 2,5 կմ է հե­ռու
20.11.2020 | 00:27

Ար­ցա­խի մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում ո­չինչ էլ ա­ռաջ­վա­նը չէ: Քա­ղա­քը լքած բնա­կիչ­նե­րը դժ­վա­րու­թյամբ են ի­րենց տնե­րը վե­րա­դառ­նում, վե­րա­դար­ձող­ներն էլ վաղ­վա օր­վա հետ ա­ռանձ­նա­պես հույ­սեր չեն կա­պում: Շվա­րած են, փոր­ձում են հաս­կա­նալ՝ ին­չու ա­մեն ինչ այդ­չափ վատ դա­սա­վոր­վեց, ու ինչ է լի­նե­լու հե­տա­գա­յում:

«Բայց այդ հար­ցե­րի պա­տաս­խա­նը չու­նի ոչ ոք: Կար­ծես ա­նիշ­խա­նու­թյուն լի­նի՝ ով ինչ ու­զում ա­նում է, ինչ­պես ու­զում, այն­պես էլ վար­վում է: Թեև Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը վս­տա­հեց­նում է, որ տե­ղա­ցի­նե­րի հա­մար դրախ­տա­յին պայ­ման­ներ է ստեղ­ծե­լու, բայց ար­ցախ­ցի­նե­րը թե­րա­հա­վատ են: Թշ­նա­մին Ստե­փա­նա­կեր­տից 2,5 կմ է հե­ռու, վտան­գը դա­մոկ­լյան թրի պես կախ­ված է գլ­խա­վերևում, նման պայ­ման­նե­րում ո՞վ կու­զի ապ­րել»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը:


Նա ցա­վով նշեց, որ պա­տե­րազ­մի օ­րե­րին ու դրա­նից հե­տո մի­տում­նա­վոր չի խոս­վել կամ բարձ­րա­ձայն­վել այն գե­նե­րալ­նե­րի մա­սին, ո­րոնք ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան կարևոր ա­ռա­ջադ­րանք­ներ են կա­տա­րել. «Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նի ա­սած «Գյոռ­բա­գյոռ» օ­պե­րա­ցիան, օ­րի­նակ, Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նախ­կին քար­տու­ղար Ար­շա­վիր Ղարամյանի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ էր ի­րա­կա­նաց­վում: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նրա ցու­ցու­մով Լա­չի­նում տե­սահ­սկ­ման նոր սար­քեր են տե­ղադր­վել, ո­րոնք մեր հրե­տա­նու աչ­քերն են դար­ձել, հեշ­տաց­րել թշ­նա­մու տե­ղա­շար­ժի հս­կու­մը: Տե­սահ­սկ­ման սար­քեր նախ­կի­նում էլ են ե­ղել, բայց դրանք բո­լո­րը թշ­նա­մուն են ան­ցել: Բա­ցի այդ, նո­րից Ղարամյանի ցու­ցու­մով այդ հատ­վա­ծում գաղտ­նի կա­պի հա­մա­կարգ է ներ­դր­վել, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տվել, որ հրա­մա­նա­տա­րա­կան կազմն ա­ռա­վել քան ա­պա­հով կա­պով հա­ղոր­դակց­վի: Բայց այդ ա­մե­նի մա­սին, քա­ղա­քա­կան ման­րախն­դիր խա­ղե­րից ել­նե­լով, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը լռում է»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ